Հյուսիս-հարավ ճանապարհ. հարցեր առանց պատասխանների (Լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհ. հարցեր առանց պատասխանների (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը Արագածոտնի մարզում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նոր թափ է առել: Տեղի աշխատողների խոսքերով` դա պայմանավորված է նրանով, որ Աշտարակ քաղաքից ներքև գտնվող մայրուղու հատվածը մինչև դեկտեմբեր պետք է պատրաստ լինի: 

Տարածքում միաժամանակ աշխատում են մի քանի ջրցան մեքենաներ, ծանր տեխնիկա: Որտեղի՞ց են վերցնում ջուրը, պահպանվու՞մ են արդյոք պատմամշակութային հուշարձանները, որոնք գտնվում են շինարարության գոտում, ինչպե՞ս է գնահատվում պատճառված վնասը: Տեղի բնակիչները, որոնք հայտնվել են նախագծի գոտում, չգիտեն` ինչի համար է կառուցվում այդ ճանապարհը, և ինչ օգուտներ այն կբերի: 

Խոսակցություններ համաձայն` ճանապարհը վճարովի է լինելու: Շինարարության համար օտարվել են համայնքային հողեր: Նախագծի արժեքը 1,453 միլիոն դրամ է: Վարկը տրամադրել է Ասիական զարգացման բանկը: «Ի՞նչը կարող է վաղը թանկանալ, որպեսզի  այդ վարկը մարվի»,- անհանգստանում են տեղի բնակիչները: 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:

16:52 Սեպտեմբեր 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news