Արագածոտնի մարզում կմշակվեն շուրջ 300 հեկտար հողատարածքներ

Արագածոտնի մարզում կմշակվեն շուրջ 300 հեկտար  հողատարածքներ

ԷկոԼուր

Արագածոտնի մարզի Օշական համայնքում կմշակվեն շուրջ 300 հեկտար մինչ օրս անմշակ հողատարածքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հողատարածքները մշակելու հնարավորություն գյուղացիները ստացել են Քասախ գետի վրայով անցնող կամուրջի վերակառուցման արդյունքում: «Կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն ենք ստացել մշակել գետի այն ափում գտնվող հողատարածքները, որոնք ճանապարհի բացակայության պատճառով մինչ այժմ չէին օգտագործվել»,- սեպտեմբերի 22-ին Աագածոտնի մարզ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցի ժամանակ նշել են համայնքի բնակիչները:

Խնդրի լուծման համար բնակիչները վարչապետին էին դիմել դեռևս 2011թ-ին: Կամուրջի վերակառուցման համար հատկացվել էր 20 միլիոն դրամ:

13:42 Սեպտեմբեր 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news