Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը ՀԷՑ-ը գնելու ցանկություն չունի

Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը ՀԷՑ-ը գնելու ցանկություն չունի

ԷկոԼուր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ–ի նոր բաժնետերերից մեկը։ Հայտարարության մեջ  ասված է.
 
«Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ ընկերությանը:

Հրապարակման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի:

Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»:

12:10 Սեպտեմբեր 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news