Ոստիկանությունը ցրեց ցուցարարներին և վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթևեկությունը

Ոստիկանությունը ցրեց ցուցարարներին և վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթևեկությունը

ԷկոԼուր

Այսօր ՀՀ ոստիկանությունը ցրեց Բաղրամյան պողոտայում արդեն 16-րդ օրը ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված նստացույցի մասնակիցներին: Ոստիկանները նախ Բաղրամյանից հեռացրեցին ցուցարարների համար բարիկադներ ծառայող աղբամանները, ապա նաև ցուցարարներին: Դիմադրություն ցուցաբերող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկեցին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնություն չի կիրառվելու, և 3 ժամվա ընթացքում նրանց բաց կթողնեն:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացրեց 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ, ինչն էլ առիթ դարձավ բազմահազարանոց բողոքի ցույցի, որի արդյունքում քաղաքացիները հունիսի 22-ից փակեցին Բաղրամյան պողոտան:

14:15 Հուլիս 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news