Երկու նոր նախարարությունները կղեկավարեն Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Երիցյանը

Երկու նոր նախարարությունները կղեկավարեն Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Երիցյանը

ԷկոԼուր

ՀՀ  կառավարությությունում ձեւավորվեց երկու նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը եւ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնը սույն թվականի նոյեմբերի 28-ին ստանձնեց Վաչե Գաբրիելյանը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը 2014թ-ի դեկտեմբերի 1-ին ստանձնեց Արմեն Երիցյանը:

Վաչե Գաբրիելյանը ծնվել է Երեւանում 1968թ. նոյեմբերի 24-ին:

Կրթություն
1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում,
1992-1998 թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում:
1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
 
Աշխատանքային
գործունեություն
1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:
1994-1998 թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:
1999-2008 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
2008-2010թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2010 թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:
2013 թ. մայիսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
2013-2014թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
2014թ. ապրիլ - նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
2014 թ. նոյեմբերի 28-ից՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արմեն Երիցյանը ծնվել է Երեւանում` 1960թ. դեկտեմբերի 25-ին:

Կրթություն
1978 թ. - Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոց
1984-1986 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց
1987-1990 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց:

Աշխատանքային գործունեություն
1982 թ. - ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի պետ, ապա` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2001 թ. -  ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2003 թ. - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
2008 թ. - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2010-2014 թթ.- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2014թ. դեկտեմբերի 1-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:
 
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով: Իրավաբանական գիտությունների դոկտոր է:
10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
 
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռնիկ:

12:10 Դեկտեմբեր 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news