Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բախումը լուսանկարներով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բախումը լուսանկարներով

ԷկոԼուր

«Հեռացե՛ք մեր երկրից, թալեաթնե՛ր», «Ե՞րբ եք կշտանալու», «Ագահությունը կապում է մարդու աչքերը», «Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Կներեք, բայց մենք էլ բանկերին ենք պարտք», «Stop fascism» գրություններով պաստառներով այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի դիմաց (Սարյան 22 հասցեով ) մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ:

Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դուրս գա և հիմնավոր պատճառաբանություն ներկայացնի՝  ինչու է թանկանում էլեկտրաէներգիայի սակագինը ևս 10 տոկոսով:

Սակայն Ռոբերտ Նազարյանի փոխարեն քաղաքացիներին դիմավորեցին ոստիկանները և կարմիր բերետավորները:

Կարճ ժամանակ անց սկսվեց բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, երբ վերջիններս պարզապես ցանկանում էին մոտենալ ՀԾԿՀ-ի շենքին և ներկայացնեին իրենց պահանջներն ու բողոքը:

Երբ ոստիկաններն առանց հիմնավորման բերման ենթարկեցին երկու քաղաքացու և նստեցրեցին իրենց մեքենան, մնացած ցուցարարները կանգնեցին մեքենայի դիմաց՝ թույլ չտալով տանել իրենց ընկերներին: Ոստիկանները սկսեցին հրել, հայհոյել և քաշքշել ցուցարարներին: Նրանց հաջողվեց տանել բերման ենթարկվածներին: Ի նշան դժգոհության՝ ցուցարարները փակեցին Սարյան փողոցը: Ոստիկանները սկսեցին ծեծելով բերման ենթարկել ցուցարարներին: Արդեն հնարավոր չէր հաշվել՝ քանի հոգու նրանք բերման ենթարկեցին և մեքենաներով տարան: Տանում էին այնքան, որքան յուրաքանչյուր մեքենայի մեջ տեղ էր անում:

«Բաքվից Սաֆարովներ են բերել»,- ասաց ոստիկանների գործողություններից ապշած տարեց քաղաքացին:

Նշենք, որ բախումների ժամանակ ոստիկանները հրում, հայհոյում և քաշքշում էին նաև լրագրողներին, ովքեր իրականացնում էին իրենց մասնագիտական պարտականությունները:



17:34 Հունիս 23, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news