Համաշխարհային բանկի Օմբուդսմենի գրասենյակը սկսել է Ամուլսարի նախագծի հետաքննությունը

Համաշխարհային բանկի Օմբուդսմենի գրասենյակը սկսել է Ամուլսարի նախագծի հետաքննությունը

ԷկոԼուր

Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի (ՀԱՊ)/ Օմբուդսմենի գրասենյակն անցկացնում է անկախ հետաքննություն Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ:

«ՀԱՊ-ը ներկայումս ծանոթանում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրն իրականացնող Լիդիան ինթերնեյշնլ կրտսեր հանքարդյունաբերական ընկերությունում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից կատարված ներդրումների վերաբերյալ տեղի բնակիչների բողոքին»,-մասնավորապես նշված է ՀԱՊ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Բողոքը ներկայացրել են Գնդեվազ գյուղի եւ Ջերմուկ քաղաքի բնակիչները, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, փորձագետները:

Բողոքում նշված են ինչպես նախագծի անմիջական ազդեցությանն ենթարկվող համայնքներին սպառնացող ռիսկերը, այնպես էլ ռիկսեր` կապված Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային պաշարների` Սեւանա լճի, Արփա եւ Որոտան գետերի ջրավազանների, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարների, ինչպես նաև ճառագայթման վտանգների, կենսաբազմազանության կորստի, Ջերմուկ առողջարանային քաղաքի գոյության սպառնալիքների հետ:

 «Ամուլսարի ծրագիրն այժմ տեխնիկատնտեսական հիմնավորման և բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության վերջնական փուլում է: Ընկերությունը նախատեսում է, որ 2016թ. ոսկու առաջին արդյունահանման հետ մեկտեղ նախագիծը պետք է ակտիվ կառուցման փուլ մտնի: 2007 թվականից առ այսօր ՄՖԿ-ն ծրագրում մի քանի փուլերով ներդրել է ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար և նրան է պատկանում բաժնետոմսերի 7,9 տոկոսը: ՀԱՊ-ի առաքելությունն է ծառայել բողոքների կարգավորման արդարացի, վստահելի և արդյունավետ անկախ մեխանիզմներին և ՄՖԿ-ի հաշվետվողականության ուժեղացմանը սոցիալական և բնապահպանական ոլորտում»,-մասնավորապես ասված է մամլո հաղորդագրության մեջ:  

ՀԱՊ-ի փորձագետները Հայաստանում են մայիսի 21-ից: Հանդիպման արդյունքների մասին`  ԷկոԼուրի հաջորդ հրապարակման մեջ:

18:13 Հունիս 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news