Ոստիկանությունը քրեական հետապնդում է հարուցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

Ոստիկանությունը քրեական հետապնդում է հարուցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

ԷկոԼուր

Ոստիկանությունը քրեական հետապնդում է հարուցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Մաշտոցի պուրակը վերանվանվեց  ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով: Անվանափոխությանը դեմ էին Մաշտոցի պուրակի պաշտպանները, որոնք արարողությունից րոպեներ առաջ բերման ենթարկվեցին: Նրանց թվում էր նաեւ Գեւորգ Սաֆարյանը:

«Ակնհայտ է, որ ակտիվիստի նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ ոստիկանությունը փորձում է արդարացնել իր իսկ կողմից գործադրված բռնությունը և կոծկելու իրական մեղավորներին»,-գրում է Նախախորհրդարանը:

Գևորգ Սաֆարյանն ինքնառաջադրվել է որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու։

12:12 Մայիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news