«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է կառուցել նոր ատոմային էներգաբլոկ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է կառուցել նոր ատոմային էներգաբլոկ

ԷկոԼուր

Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվելու դեպքում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոստանում է կառուցել նոր ատոմային էներգաբլոկ:

«Հայկական վերածնունդ»-ը նաև խոստանում է. «Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում, թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների, շուկայում սարքավորումներ արտադրող և մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակում և իրականացում»:

Հանքարդյունաբերության ոլորտում կուսակցությունը խոստանում է սահմանափակել օֆշորային ընկերությունների մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում, ուժեղացնել ընդերքի և բնական ռեսուրսների նկատմամբ պետական վերահսկողությունը, բարձրացնել ընդերքի շահագործողների համար 1 տոննա հանքանյութի համար սահմանված 600 դրամ պետական վճարի չափը` պետական բյուջեի համալրման նպատակով:

Կուսակցությունը նաև խոստանում է կառուցել աղբի վերամշակման գործարաններ:



16:35 Մարտ 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news