Գառնեցիները շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում

Գառնեցիները շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում

ԷկոԼուր

Երկու տարուց ավելի Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները պայքարեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, որով Ազատ գետի ջրի մի մասը պետք է տեղափոխվեր Արարատի մարզ` ոռոգման համար: Անցած երկու տարվա ընթացքում գառնեցիները մի քանի անգամ փակեցին Գառնի-Երևան ավտոճանապարհը, տապալեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմակերպած հանրային քննարկումները, բողոք-նամակ ուղարկեցին ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ: Եվ միայն նրանից հետո,  երբ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ դադարեցնել ծրագրի իրականացումը, գառնեցիները դադարեցրեցին կոշտ պայքարը:

Այսօր էլ գառնեցիներն իրենց հարցը վերջնական լուծված չեն համարում: Նրանք շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում: Վստահ են, որ հաջողությունների հասնելու համար պետք է ակտիվ լինեն համայնքին վերաբերող բոլոր հարցերում: Հենց այս պատճառով Ազատ գետի համար ակտիվ պայքար մղող գառնեցի Արուսյակ Այվազյանն առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու: Գառնեցի ակտիվիստը համայնքապետի պաշտոնի համար կպայքարի ներկա համայնքապետի հետ, ով կողմ է Քաղցրաշենի ծրագրի իրականացմանը:

Համայնքապետի ընտրությունները Գառնիում հոկտեմբերի 2-ին են:

Մանրամասները՝ տեսանյութում



Սեպտեմբեր 27, 2016 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր