ՀԷՑ-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով ուսումնասիրություններ են ներկայացվել ՀՀ դատախազություն

ՀԷՑ-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով ուսումնասիրություններ են ներկայացվել ՀՀ դատախազություն

ԷկոԼուր

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խիստ գնահատական տվեց Համաշխարհային բանկից   Էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման համար 30 միլիոն դոլլար արժողությամբ վարկ վերցնելու կառավարության որոշմանը եւ դա «շանտաժ» համարեց փետրվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պետությունը ինչու՞  է  մասնավոր հիմնարկի համար վարկ վերցնում, իր ի՞նչ գործն է՝ այդ հիմնարկը  լավ է աշխատում, թե` վատ: Դու կարող ես իր հետ հարաբերվել միայն հարկեր մուծել չմուծելու հաշվով: Երկրորդ` թող պատասխանեն՝ ինչու թանկացրին և շանտաժ է անում՝  եթե վարկը վերցնում եմ, թանկացում չի լինի, եթե չեմ վերցնում, կլինի: Սա կամ շանտաժ է , կամ պոպուլիզմ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհի էներգակիրները 30,40,50 տոկոսով նվազման ճանապարհին են: Մի մոռացեք, որ մեր հոսանքի մեկ երրորդը ստացվում է գազից, իսկ գազի գինը տեղ կա 40-50 տոկոսով իջել է, իսկ մեզ մոտ չի իջնում: Այնպես որ այստեղ ակնհայտ ստեր կան, թե ինչու են այդ վարկը վերցվում: …Ինչպե՞ս կարելի է  վերցնել վարկ՝ չիմանալով  դրա մարման ճանապարհը և ռազմավարությունը: Վարկ, որը աշխատատեղ չի ստեղծում, որը չի բերում զարգացում, հենց որի շնորհիվ էլ պետք է մարես պարտքդ: Մեր իշխանությունը  վարկը մարելու ճանապարհը չգիտի»:

«Վարկի պայմանագրում նշված չէ, թե գումարը ինչպես է բաշխվելու: Այսինքն՝ այս հայտարարության տակ չկա ծրագիր և հստակ հաշվարկներ: Չի նշվում նաև ընդհանուր ֆինանսական ճեղքվածքը»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյանը շեշտեց, որ «Կազմակերպությունների անվճարունակության մասին» օրենքի համաձայն, եթե 60 օրվա ընթացքում կազմակերպությունը կուտակում է  նվազագույն աշխատավարձի  հազարապատիկից ավելի պարտք՝ 1 միլիոն դրամ, ապա կարողէ կազմակերպության համար սնանկության վարույթ սկսվել: «Եթե ՀԷՑ-ը պարտքը չէր վճարել, պետական ՓԲԸ-ները ինչու՞ հայց չէին ներկայացնում ՀԷՑ-ի նկատմամբ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը հայտնեց, որ դատախազություն են հանձնել ՀԷՑ-ի վերաբերյալ ուսումնասիրություններ՝ քրեական գործ հարուցելու պետական հարկեր չմուծելու և չարաշահումներ անելու մասով:

17:29 Փետրվար 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news