Ստեփանավանի քաղաքապետի կարծիքով` ծառերի սպանդ կատարող նախարարն ու մարզպետը «շաշ» են

Ստեփանավանի քաղաքապետի կարծիքով` ծառերի սպանդ կատարող նախարարն ու մարզպետը «շաշ» են

www.shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզում մի իսկական ծառերի սպանդ են իրականացնում: Առանց մասնագետների խոսքը հաշվի առնելու՝ ամենափնթի ձևով կտրում են ծառերն ու ասում, որ այդ ամենը կատարվում է էտման եղանակով:

Հունիսի 21-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ստեփանավանցիներն ասում էին, որ ծառերի սպանդի հեղինակները պետական պաշտոնյաներ են, այդ թվում՝ ինչ-որ մարզպետ, նախարար ու քաղաքապետ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը անհոդաբաշխ պատասխանում էր, թե՝ «ես համաձայն եմ, որ ծառերը կտրվեն մի պայմանով, եթե փետը տան իմ քաղաքի չքավոր ընտանիքներին»:

Ֆոտոլրագրողի հարցին, թե ով է այդպես անփույթ ձևով կտրում ծառերը, քաղաքապետը պատասխանեց. «Մի «շաշ» նախարար հրամանա տվել, մի «տարած» մարզպետ էլ համաձայնվելա, ու էս սեզոնին բռնել, ծառերը անգրագետ ձևի կտրում են»:

Քաղաքապետը պնդում էր, որ ծառերը կտրելու հրամանը տվել է կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ «դուխ չի արել» Բեգլարյանին հասկացնելու, որ տարվա այս եղանակին ծառ չեն կտրում, անգամ՝ էտում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Լոռու մարզի Ճանշինի աշխատակիցները ծառերի մի իսկական սպանդ էին իրականացրել Վանաձորից դեպի Ստեփանավան տանող ճանապարհի Ամրակից գյուղի վարչական տարածքում:

Ինչպես Լոռու մարզից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերի այդ անմակարդակ ու անողնաշար ձևի սպանդի հեղինակները գյուղացիներին ասել էին, որ իրենք կատարում են սանիտարական էտում, մինչդեռ շատ գյուղացիներ զայրացած ասում էին, որ նրանք «լավ կանեն էտեն իրենց ուղեղները»:

Գյուղացիները ասում էին, որ նրանց այդ քայլը կանխվել էր տեղի լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ, որին օպերատիվորեն արձագանքել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



11:54 Հունիս 24, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news