Զարգացման բանկերը ՀԷԿ-երի համար տրամադրած վարկերը կվերադարձնեն Սեւանա լճի հաշվին

Զարգացման բանկերը ՀԷԿ-երի համար տրամադրած վարկերը կվերադարձնեն Սեւանա լճի հաշվին

ԷկոԼուր

Հայաստանյան մի շարք ՀԿ –ներ և Ասիական զարգացման բանկի (ADB) ֆորումի
հայաստանյան անդամները դիմել են ADB-ի տնօրինությանը Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով: Դիմումում ասված է.

«Մենք` Հայաստանյան «Էկոլոիական հասարակակական դաշինքի» մի շարք ՀԿ-ներ , անհատներ և ADB բանկի NGO ֆորումի մի շարք անդամներ, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական նշանակությու ունեցող Սևանա լճի էկոլոգիական հավա սարակշռությանը սպառնացող 5 տարի տևողությամբ տարեկան լրացուցիչ 70 միլիոն խ.մ. ջրբացթողումների ծրագրի իրականացման հանդեպ, որը կհանգեցնի աղետի:

Ներկայումս Հայաստանում Սևան-Հրազդանի ՀԷԿ-երի կասկադի արդիականացման վարկային ծրագրին զուգահեռ, առանց հիմնվորման և լուրջ ուսումնասիրման, հապճեպ որոշում է կայացվում Սևանից 5 տարով լրացուցիչ տարեկան 70 միլիոն հավելյալ ջուր վերցնելու, այն պատրվակի տակ , որ իբր Սևանից լրացուցիչ ջրառը անհրաժեշտ է Արարատյան հարթավյրի արտեզյան ջրավազանի ջուրը վերականգնելու համար և չորացող դաշտերը ջրելու համար:

Ներդրումային այդ ծրագրի տևողությունը հինգ տարի է, ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունը ուզում է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնել: Յուրաքանչյուր տարի հավելյալ 70 մլն խմ ջուր: Իսկ այդ հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնաված ջրով Սևան- Հրազդան ՀԷԿ-երի կասկադում արտադրվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու, բոլորիս էլ հայտնի է: Ստացվում է, որ բանկը ակամայից հայտնվում է կոռուպցիոն գործողությունների կենտրոնում:

Սեւան-Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երը պատկանում են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին: Իսկ 50 մլն դոլար վարկը ստացել է նրա դուստր ձեռնարկությունը՝ «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն: Վարկի 25 միլիոնը տրամադրել է ADB-ի կողմից, իսկ մյուս 25 միլիոնը տրամադրվել է EBRD -ի կողմից:

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն էլ պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:
ՀԷԿ-երի արդիականացման նախագիծը չի ներկայացվել հասարակայնությանը, չի քննարկվել և չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության Էկոլոգիական փորձաքննություն:

Մենք պահանջում ենք անմիջապես դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը, պահանջում ենք ֆինանսական թափանցիկություն, պահանջում ենք չսկսել ծրագրի աշխատանքները, քանի դեռ ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ չի ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական և չի կազմավորվել ծրագրի հասարակական մոնիտորինգի խումբը»:



11:03 Մայիս 12, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news