Մովսես Մանուկյան` Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է

Մովսես Մանուկյան` Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է

ԷկոԼուր

Մարմարիկ գետի ջրերն ամբարելու համար 2012թ-ին շահագործման հանձնված  Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է: Այս մասին ԷկոԼուրի ֆեյսբուքյան խմբում գրում է «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ Մովսես Մանուկյանը` հրապարակելով Մարմարիկի ջրամբարի եւ Մարմարիկի գետի լուսանկարները: Մովսես Մանուկյանը գրում է. «Նկարում 25.04.2014թ-ին Մարմարիկի կիսադատարկ ջրամբարն է: Այն 2012թ-ի մայիսի 2-ին Սերժ Սարգսյանի ձեռամբ պաշտոնապես հանձնվեց շահագործման: Նպատակը Մարմարիկ գետի ջրերը ամբարելն էր: Ջրամբարի թողարկման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց.
ծախսվել է 9,5 մլն ԱՄՆ դոլար (համաշխարհային բանկի վարկային միջոցներ) և 3,1 մլն ԱՄՆ դոլար (ՀՀ պետ. բյուջեից), որի դիմաց պետք է ունենայինք`
1. տարեկան - 23 մլն մ3 ամբարված ջուր (այսքանով պետք է նվազեր Սևանից ջրի բացթողումները)
2. Մխչյանի պոմպակայանում 10,9 մլն կվտ ժամ էլ. էներգիա պետք է խնայվեր
3. միայն Կոտայքի մարզում 1055 հա հողեր լրացուցիչ պետք է դառնային ոռոգելի:
4. Սևան –Հրազդան կասկադի հիդրոէլեկտրոկայանները – 21 մլն կվտ ժամ լրացուցիչ էժան հոսանք պետք է արտադրեին:
Հաջորդ երկու նկարներում այսօրվա դրությամբ վարարած Մարմարիկ գետն է մինչև ջրամբար լցվելը և ջրամբարից հետո: Անզեն աչքով տեսանելի է, որ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է:
Ի հետևություն` ծագում են մի քանի հարցեր.
ա. արդյոք Սևանից 72,2 մլն մ3 լրացուցիչ ջրառի նախատեսվող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն մ3 ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռևս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ Սևանից օրենքով նախատեսված 168 մլն մ3-ից:
բ. արդյո՞ք արժանահավատ են լուրերը, թե 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է:
գ. Եթե Սերժ Սարգսյանի ձեռամբ ջրամբարի շահագործման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային պարամետրերը ցայսօր չեն իրականացվել, ովքե՞ր են մեղավորները»:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Մարմարիկի ջրամբարը լրիվ ծավալով կլցվի 2014 թ.:

Լուսանկարները` Մովսես Մանուկյանի

16:04 Ապրիլ 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news