Ֆինանսների նախարարությունն արձագանքում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հայտարարություններին

Ֆինանսների նախարարությունն արձագանքում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հայտարարություններին

ԷկոԼուր

ՀՀ Ֆինանսների նախարարությունն արձագանքում է Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հայտարարություններին: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից ԷկոԼուրին ուղարկված «Պարզաբանում Ecolur.org կայքի հրապարակման վերաբերյալ» վերանգրով արձագանքում նշված է. «Ապրիլի 28-ին Ecolur.org կայքը հարցազրույց է տպագրել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ, որում վերջինս անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընկերության նկատմամբ կազմված 3.8 միլիարդ դրամի ակտին: Հարցազրույցում ամեն ինչ առկա է, բայց անդրադարձ չկա հիմնական խնդրին, իսկ դա հետևյալն է. «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն թույլ է տվել ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներ, որոնցից հիմնականը վերաբերում է ընդերքի օգտագործմանը, այսինքն` ընկերությունը շահագործել է լիցենզիոն պայմանագրով իրեն չտրամադրված հանքային երակներ: Եթե ավելի պարզ ասենք` ընկերությունը ապօրինի փորձել է շահագործել ՀՀ սեփականությունը` ընդերքը, առանց դրա դիմաց բյուջեին որևէ լումա վճարելու:

Նշենք, որ ընկերությունը վերոհիշյալ ակտը բողոքարկել է դատարանում, և, փոխանակ իրավական ճանապարհով դատարանում փորձեն իրենց ճշմարտացիությունն ապացուցել, որդեգրել են լրատվամիջոցներով վերամբարձ հայտարարություններ անելու և անհարկի սպառնալիքներ ուղղելու քաղաքականություն, ինչը, մեր կարծիքով, անթույլատրելի է»:

12:12 Ապրիլ 29, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news