Ազգային ժողովում քննարկվեց Սևանա լճի կրիտիկական վիճակը

Ազգային ժողովում քննարկվեց Սևանա լճի կրիտիկական վիճակը

ԷկոԼուր

Հուլիսի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Սևանա լճի կրիտիկական վիճակի հետ կապված քննարկում, որը կազմակերպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը:  

Կազմակերպիչների կողմից հատուկ շեշտվեց, որ հրավիրվել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինները, սակայն, չէին ներկայացել:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ով որպես հիմնական խնդիր մատնանշեց Սևանա լճի աղտոտումը կեղտաջրերով և մաքրման կայանների բացակայությունը կամ դրանց խիստ պակաս լինելը:

«SOS Սևան» քաղակացիական նախաձեռնությունից ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը, հասարակական գործիչ Սաթիկ Բադեյանը Սևան քաղաքից:

Մեկնաբանություններով հանդես եկան հանդիպմանը ներկա պատգամավորները, Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Հանդիպման մասին ավելի մանրամասն դիտեք News.am-ի տեսանյութում:



18:36 Հուլիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news