ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է «ԷկոԼուր»-ի ներկայացուցչի` «Վարդեր» և «Չանախչի-2» ՓՀԷԿ-երի ջրառի վերաբերյալ նախագծերի հանրային քննարկման մասնակցության իրավունքը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է «ԷկոԼուր»-ի ներկայացուցչի`  «Վարդեր» և «Չանախչի-2» ՓՀԷԿ-երի ջրառի վերաբերյալ նախագծերի հանրային քննարկման  մասնակցության իրավունքը

ԷկոԼուր

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է «ԷկոԼուր»-ի ներկայացուցչի` «Վարդեր» և «Չանախչի-2» ՓՀԷԿ-երի ջրառի վերաբերյալ նախագծերի հանրային քննարկման մասնակցության իրավունքը:

Սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը և ջրօգտագործումների թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանը հրաժարվեցին պատասխանել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցչի հարցադրումներին՝ գործակալության կողմից մշակվող ՋԹ-ների նախագծերի քննարկման ժամանակ:

«ԷկոԼուրի» ներկայացուցիչ լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը մասնակցում էր Աղստև գետի վրա «Վարդեր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար նոր ջրօգտագործման թույլտվության և «Չանախչի-2» ՓՀԷԿ-ի ջրառի ծավալի նվազեցման վերաբերյալ նախագծերի քննարկմանը` համաձայն ՇՄ նախարարության կայքում տեղադրված հայտարարության: «ԷկոԼուր»-ի ներկայացուցիչը Ջրօգտագործումների թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանին ուղղեց նախագծերին առնչվող հարցադրումներ, սակայն Մաթիլյանը հրաժարվեց այդ հարցերին պատասխանել՝ նշելով, թե հարցազրույց չի տալիս: «Եթե դիտարկումներ կամ առաջարկություններ ունեք, կարող եք ասել, իսկ հարցերի դեպքում դիմեք նախարարության մամուլի խոսնակին»,- նշեց նա:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը նշեց, թե իրավասու չէ պատասխանելու այդ հարցերին` ուղղորդելով մամուլի խոսնակից հարցերի պատասխանները ստանալու:

Նշենք, որ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը չի մասնակցել այդ քննարկումներին:

Մինչդեռ ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 10-ի N 1446 Ն որոշման՝ հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի համաձայն՝

-հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

-հանրային քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:

Այսպիսով, «ԷկոԼուրը» քննարկման ժամանակ հարցերին չպատասխանելը դիտարկում է որպես հանրային քննարկմանը հանրության ներկայացուցչի մասնակցության իրավունքի խախտում:

19:03 Հունվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news