Ինչպես պատասխանատու պետական մարմիններն արձագանքեցին Բնապահպանական հանրային դատավարությունների վճիռներին

Ինչպես պատասխանատու պետական մարմիններն արձագանքեցին Բնապահպանական հանրային դատավարությունների վճիռներին

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 28-ին` ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում Բնապահպանական հանրային դատարանի դատավորները կամփոփեն «Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների պաշարի հաշվեկշռի խախտման վերաբերյալ», «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ», «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ», «Սևանա լճին սպառնացող վտանգների մասին», «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» բնապահպանական հանրային դատավարությունների և այդ գործերի վերաբերյալ կայացրած վճիռների արդյունքները:

Այս գործերի վերաբերյալ վճիռներն ուղարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և ստացվել են արձագանքներ:

Բնապահպանական հանրային դատավարությունները կազմակերպվել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի, «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ, ազգագրագետ-հրապարակախոս Հրանուշ Խառատյանի, իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի մասնակցությամբ և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ:

13:11 Հունիս 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news