Մասնագետները ՀՀ վարչապետին առաջարկում են հանդիպել` քննարկելու էկոհամակարգերի և բնության հարստության պահպանման ու տնօրինման հարցերը

Մասնագետները ՀՀ վարչապետին առաջարկում են հանդիպել` քննարկելու  էկոհամակարգերի և բնության հարստության պահպանման ու տնօրինման հարցերը

ԷկոԼուր

Մի խումբ մասնագետներ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` առաջարկելով հանդիպել և քննարկել  էկոհամակարգերի և բնության հարստության պահպանման ու տնօրինման հարցերը:

Վարչապետին ուղղված նամակում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,
Շնորհավորում ենք Ձեզ համաժողովրդական շարժման արդյունքում այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հաշվի առնելով, որ բնապահպանության և բնազարգացման հարցերը համընդհանուր են և ընկած են բոլոր ոլորտների հիմքում, այլ ոչ միայն ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության շրջանակում, հարկավոր է դրանք քննարկել կառավարության հետ և լսել նաև վերջինիս դիրքորոշումները էկոհամակարգերի ևբնության հարստության պահպանման ու տնօրինման վերաբերյալ:

Սույն նամակի հեղինակները համակարծիք են, որ ճիշտ պահպանվող և տնօրինվող բնական միջավայրն առանցքային է մեր երկրի և ժողովրդի մշակութային, սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Տարիներ շարունակ այս խնդրի հանդեպ համապարփակ մոտեցման գործնական գիտակցության անբավարար մակարդակըհանգեցրել է խիստ բացասական հետևանքների հանրային առողջության և պետական անվտանգության տեսանկյունից։

Այս նպատակով խնդրում ենք հանդիպում Ձեզ հետ նախքան կառավարության ծրագրի ներկայացումը, քանի որ գտնում ենք, որ բարձրաձայնված առանցքային խնդիրները պետք է պատշաճ ընդգրկված լինեն կառավարության ծրագրի մեջ։ Բացի բնապահպանության նախարարից հանդիպմանը շատ ցանկալի է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, առողջապահության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացմաննախարարների, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մասնակցությունը։ Պատրաստ ենք ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ։

Հարգանքով՝ «ԷկոՀարթակ», ոլորտը ներկայացնող մասնագետների նախաձեռնություն

Վահե Մարտիրոսյան, անտառագետ
Տարոն Ալեքսանյան, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) մասնագետ
Տիգրան Մկրտչյան, տնտեսագետ
Ստեփան Խաչատրյան, ջրային ռեսուրսների, գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների և ջրաբանական աղետների ռիսկի կառավարման մասնագետ
Հակոբ Սանասարյան, Հայաստանի կանաչների միություն
Ինգա Զաֆարյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
Սիլվա Ադամյան, բնապահպան, թռչնաբան
Նազելի Վարդանյան, իրավաբան
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ
Կարինե Դանիելյան, կենսաֆիզիկա, գեոէկոլոգիա
Արմեն Ասրյան, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)
Ալեն Ամիրխանյան, քաղաքաշինարար, բնապահպան
Այսեր Ղազարյան, կենսառուսուրսների կառավարման խորհրդատու, անտառագետ
Արսեն Գասպարյան, կենսաբազմազանության փորձագետ
Արմենուհի Պետրոսյան, բանասեր, բնասեր
Արթուր Ալավերդյան, անտառագետ
Արթուր Համբարձումյան, իրավաբան, փաստաբան
Մարիամ Տաշչյան, կայքի խմբագիր
Նարե Արամյան, «Փրո Փոուզ» բարեգործականի ներկայացուցիչ
22.05.2018»:

19:30 Մայիս 23, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news