Ապրիլի 14-ին կանցկացվի ՀԱՀ էկոտուրիզմի 3-րդ ամենամյա համաժողովը

Ապրիլի 14-ին կանցկացվի ՀԱՀ էկոտուրիզմի 3-րդ ամենամյա համաժողովը

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 14-ին կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) էկոտուրիզմի 3-րդ ամենամյա համաժողովը: Այն կազմակերպում է Յակոբեան բնապահպանական կենտրոնը: Համաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում և բաց կլինի հանրության համար:

Համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: Միջոցառումը հատկապես կարևորում է Հայաստանի գյուղական համայնքների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Այս տարվա թեմաներն են` ազգային և տարածաշրջանային էկոտուրիզմի քաղաքականություն, կանաչ համայնքներ, պահպանվող տարածքներ, բուսական և կենդանական աշխարհ, տեղական գինի և օրգանական սնունդ, տեղական ներուժ, լեզուներ և էկոտուրիզմ, ակտիվ ապրելակերպ և էկոտուրիզմ, փառատոններ, թվային հարթակներ և մարկետինգ, կայուն զբոսաշրջության վերաբերյալ համալսարանական հետազոտություններ:

Համաժողովին զուգահեռ կազմակերպվելու է «Էկոտուրիզմ» ցուցահանդեսը:

Նշենք, որ 2017 թ-ին համաժողովն ունեցել է 600-ից ավելի մասնակից:

 

13:11 Ապրիլ 10, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news