Քամին Լոռու մարզին պատճառել է 311 միլիոն դրամի վնաս

Քամին Լոռու մարզին պատճառել է  311 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի ողջ տարածքում ուժեղ քամին լուրջ վնասներ է պատճառել բնակֆոնդին, կոմունալ  տնտեսությանը, այնպես էլ՝ կոմունիկացիոն ցանցերին: Նախնական տվյալներով վնասի չափը կազմել է 311 մլն դրամ: Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել մարզի 48 համայնքներում, առավելապես տուժել են Ալավերդի և Վանաձոր քաղաքները: Վանաձորում վնասի չափը կազմել է   շուրջ 66 միլիոն դրամ, Ալավերդում՝ 47 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լուսանկարը վերցված է www.lorinews.am կայքից:

Նոյեմբեր 17, 2015 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր