«ԷկոԼուր»-ում քննարկվեց Հայ-ֆրանսիական համագործակցության հարթակի ստեղծման հնարավորությունները

«ԷկոԼուր»-ում քննարկվեց Հայ-ֆրանսիական համագործակցության հարթակի ստեղծման հնարավորությունները

ԷկոԼուր

Որո՞նք են կայուն զարգացման առանցքային նպատակները, ինչպիսի՞ գաղափարախոսություն է այն կրում և ի՞նչ մեթոդաբանությամբ առաջ ընթանում: Այս և ոլորտային այլ խնդիրների շուրջ ս. թ. փետրվարի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում քննարկում տեղի ունեցավ կայուն զարգացման ոլորտի փորձագետ, ֆրանսուհի Կարոլին Ժերվեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համալսարանների, տեղական ինքակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությանհամագործակցության հարցերի կցորդ Շարլոտ Վենեման, «ԷկոԼուր»-ի, «Հայաստանի անտառներ», «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» և «ԷկոԱղբ» ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Կարոլին Ժերվեն ներկայացրեց բնության, բնական ռեսուրսների պահպանման, կայուն զարգացման զեկույցը: Մասնակիցները քննարկեցին երկու երկրների բնապահպանական խնդիրները: Քննարկվեց ընդհանուր հարթակ ստեղծելու հնարավորությունը, որը հնարավորություն կտա համագործակցել Կարոլին Ժերվեի հետ՝ քննարկման ընթացքում բարձրաձայնված մեթոդաբանության շրջանակներում: Հարթակն իրենից ենթադրում է հստակ գործառույթների, գաղափարների հավաքագրման համախումբ և գործընկերության հաստատում Ֆրանսիայի,Շվեդիայի և Կանադայի ոլորտային գործընկերների հետ:

 

16:49 Փետրվար 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news