ԷկոԼուր
Սույն թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 9:30-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» կոնֆերանսների դահլիճում (ք. Երեւան, Սայաթ նովա 19) կմեկնարկի «ԴԵՊԻ ՓԱՐԻԶ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսը:
Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն հետեւյալ զեկուցումները` «Ֆրանսիայի կառավարության ակնկալիքները փարիզյան համաժողովից», «Կամայականորեն ընտրված ձեռնարկության` շրջակա միջավայրի վրա ազդեցության կառավարումը», «Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրությունը և Հայաստանի Հանրապետության կարիքները Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում», «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագիրը և Հայկական Կարմիր խաչ ընկերության հետագա գործունեությունը Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում», «Հարմարվողականությունը, որպես առանցքային միջազգային արձագանք կլիմայի փոփոխությանը»,
«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումները» (Intended Nationally Determined Contributions – INDC)- փաստաթղթի ներկայացում», «Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ների տեսակետը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հարցում», «Կլիմայի փոփոխություն` այլընտրանքային էներգետիկայի դրական և բացասական կողմերը», «Համայնքների զարգացմանն ուղղված գործունեություն՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համատեքստում», «Սեփականության նկատմամբ համայնքի քաղաքացիական հասարակության ու պաշտոնական մարմինների ընկալումները»:
Կոնֆերանսը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:
Նոյեմբեր 04, 2015 at 12:20