Ամռան նախաշեմին` ծառահատումներ Երևանում (Լուսանկարներ)

Ամռան նախաշեմին` ծառահատումներ Երևանում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Երևան քաղաքի Արցախի փողոցում` երկաթգծի հարևանությամբ, կանաչ ծառեր են հատվում և խորը էտի ենթարկվում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին բնակիչները: «Երեկ այստեղ խիտ ծառեր էին, այսօր բաց դաշտ է»,- ասացին բնակիչները: Լուսանկարներում երևում է, որ ծառահատները համազգեստով չեն:
ԷկոԼուրի ֆեյսբուքյան խմբի օգտատեր Վարդան Վարդանյանն էլ խմբում տեղադրել է Երևանում հատված ծառերի լուսանկարներ և գրել. « Հերթական վանդալիստական ծառահատումը Երևանի կենտրոնում: Երևանի քաղաքապետարան, հաստաբուն ծառերը քոքից կտրել են, կարող է՞, սա էլ խորը էտման նոր տարբերակ է»:

Պաշտոնապես ծառերի էտը մեկնարկել է մարտի 1-ին, ավարտվել` ապրիլի 20-ին:

ԷկոԼուրն ահազանգերն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարություն և Երևանի քաղաքապետարան:

Արցախի փողոց








Պարոնյան փողոց



17:09 Մայիս 11, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news