ՀՀ բնապապանական և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` Մասիսում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար

ՀՀ բնապապանական և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` Մասիսում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար

ԷկոԼուր

ՀՀ բնապապանական և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում` Մասիս քաղաքում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու և վերացնելու համար: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապապանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում ահազանգ հրապարակվեց, ըստ որի Մասիսում գարշահոտություն էր տարածված և դա պայմանավորում էին Նաիրիտի հրդեհի հետ: ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունները հանդես եկան հայտարարությամբ, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։ «Փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ»:

ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ փորձանմուշներ են վերցվել սեպտեմբերի 27-ին Արարատի մարզի Այնթապից Մասիս տանող ճանապարհի 13-րդ կմ հատվածի կոյուղու դիտահորի վրայից, այլ ոչ բնակավայրից: Պարզվել է, որ սահմանային թույլատրելի խտությունը գրազանցել է ծծմբային երկօքսիդը (SO2) 50 անգամ, ամոնյակը (NH3)`10 անգամ:

Լուսանկարը վերցված է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի կայքէջից:

17:50 Հոկտեմբեր 05, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news