17496 ծառ և թուփ` Երևանի Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի շինարարության ազդեցության տակ

17496  ծառ և թուփ` Երևանի Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի շինարարության ազդեցության տակ

ԷկոԼուր

Երևանի Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի շինարարության ընթացքում ազդեցության կենթարկվեն 2,941.00 մ2 մակերեսով մշակաբույսեր, 12,328 մրգատու ծառեր ու թփեր, 153.00 փայտանյութ տվող ծառեր և 2,074.00 դեկորատիվ ծառեր ու թփեր: Կքանդվեն 146 բնակելի շենքեր (3,920.25 մ2) և 165 ոչ բնակելի շենքեր և շինություններ (5,235.45 մ2):

Այս մասին նշված է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2 Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրում»:
Մարտի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց այս ծրագրին:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Տրանշ 2-ի ֆինանսավորման համար ՀՀ կառավարությունը 112,970,000 ԱՄՆ դոլար փոխառություն է ստացել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ): Ծրագիրը մեկնարկել է 2016թ-ի մարտի 4-ին և համաձայն վարկային համաձայնագրի՝ ավարտվելու է 2020թ. մատի 30-ին:

Ծրագիր 2-ով նախատեսվում է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները: Ծրագիրը ներառում է ճանապարհների և մայրուղիների վերականգնման և շինարարության երեք Ենթածրագիր` Արգավանդ-Շիրակ ճանապարհային հանգույց, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույց:

14:18 Մարտ 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news