Համատիրությունը շաբաթօրյակի շրջանակներում ծառ է կտրել (Լուսանկարներ)

Համատիրությունը շաբաթօրյակի շրջանակներում ծառ է կտրել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

2016թ-ի փետրվարին ԷկոԼուրն ահազանգ էր ստացել Երեւանի բնակչից, որ հատել են իրենց բակի թթենին: Այն գտնվում էր Մաշտոցի պողոտայում: Բնակչի փոխանցմամբ ծառը կտրել էին «Զիգզագի» աշխատակիցները, բայց հետո ցանկացել էին նոր ծառ տնկել, սակայն հարմար տեղ չէին գտել:

Թթենին հատումից հետո չէր մահացել: «Ծառը նորից սկսեց աճել, նոր ճյուղեր տվեց, արագ սկսեց բարձրանալ դեպի արևը։ Օրերս առավոտյան նորից հայտնաբերեցի, որ ծառը չկա.... Այս անգամվա բարբարոսները մեր համատիրության աշխատակիցներն էին, որ շաբաթօրյակի շրջանակներում կտրել էին ծառը՝ պատճառաբանելով, թե դեռ փոքր էր... Երևի իրենք չգիտեն, որ ծառերը փոքր են լինում, հետո՝ մեծանում»,- ԷկոԼուրին ասաց բնակչուհին:

Առաջին հատումը 2016թ-ի փետրվարին

Հատումից հետո


Հիմա

14:16 Հոկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news