«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կատարել դատարանի վճիռը

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կատարել դատարանի վճիռը

ԷկոԼուր

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մինչ օրս չի կատարել 24.03.2011թ-ին ուժի մեջ մտած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ»  ՀԿ-ն, դատական վճռով բավարարվել է մի խումբ կապանցի բաժանորդների հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի: Դատարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտավորեցրել է կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը, վերացնել մարդկանց առողջությանն ու  շրջակա միջավայրին սպառնացող վտանգը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկել է դատական ակտերը, սակայն որևէ արդյունքի չի հասել: Ըստ «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ»  ՀԿ-ի` հայցվորները 16.10.2012թ. դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ ստացել կատարողական թերթը, որով պետք է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կատարեր դատարանի վճիռը: 01.11.2012թ. հարուցվել է թիվ 01/02-5933/12 կատարողական վարույթը: «Ստացել ենք ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Մակյանի Կատարողական վարույթն ավարտելու մասին  21.10.2013թ. որոշման պատճենը: Սույն որոշման մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը: Ըստ էության` ԴԱՀԿ-ն ոչնչով չարդարացված անգործություն է ցուցաբերել՝ չկատարելով դատական ակտը և դրանով իսկ  անտեսելով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը:  Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն դրսևորում է անգործություն»,- նշում է ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ  կոյուղաջրերի մաքրման հարցը անպատասխան մնաց սույն թվականի օգոստոսի 5-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած Կապանում ջրամատակարարման և ջրահեռացման հիմնահարցերի առնչությամբ քննարկման ընթացքում:

15:46 Օգոստոս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news