Քաղցկեղի պես ոչնչացնում են Երեւանի կանաչ տարածքները

Քաղցկեղի պես ոչնչացնում են Երեւանի կանաչ տարածքները

ԷկոԼուր

Երևանի կանաչ տարածքները արդեն կրծում են ոչ մեծ մաշտաբով, բայց շարունակաբար: Այս անգամ հատել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գտնվող ծառերը (Լուսանկարները՝ Արամ Մանուկյանի): Զանգածային հատումներից հետո մնացած նոսր բուսականությամբ այգին զրկվեց ևս մի քանի ծառից: Այժմ արդեն ոչ ոք չի կարող Երևանը անվանել «կանաչ», հետևաբար, նա կհամապատասխանի «ոչ կանաչ» քաղաք նոր կարգավիճակին, որը նրա համար սահմանել են մեր իշխանությունները: Թղթի վրա են մնացել խոստումները՝ ավելացնել այնքան կանաչ տարածքներ, որպեսզի յուրաքանչյուր բնակչին հասնի 40 քմ կանաչ տարածք: Խորհուրդ իշխանություններին` խոստումները իրականացնելու համար անհրաժեշտ է կանաչ գույնով ներկել այդ խոստումներով թղթերը և կպցնել այն շինությունների վրա, որոնք հայտնվել են մեր այգիներում և պուրակներում և դարձրել են դրանք անպիտան զբոսանքի և հանգստի համար: Մեր իշխանությունների իմացությամբ մենք կորցրեցինք մեր քաղաքը և ձեռք բերեցինք անհասկանալի, անճոռնի զարգացող օրգանիզմ, առանց թոքերի և առանց արյունատար համակարգի: Եվ արդեն զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր դրել են իրենց ստորագրությունները ապօրինի թույլտվությունների տակ, նույնպես բնակվում են Երևանում: Քաղցկեղը կարող է խժռել օրգանիզմը, որի մեջ ապրում և զարգանում է, իսկ այնուհետև ոչնչացնում է այն, իրեն էլ հետը:

 
 

15:02 Հուլիս 28, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news