Նոր ահազանգ Վարդենիսից շինարարության նորմերի խախտման վերաբերյալ

Նոր ահազանգ Վարդենիսից շինարարության նորմերի խախտման վերաբերյալ

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակչից ԷկոԼուրն ահազանգ ստացավ. «Մեզ մոտ` քաղաքում, Ռոմանի եւ Բարեկամություն փողոցների խաչմերուկի հատվող մասում` բնակիչների համար նախատեսված կանաչ գոտում, թույլ է տրվել շինարարություն կատարել: Այդ տարածքում շինարարության թույլտվություն չէր կարելի տալ, այնինչ այդ հողը վաճառվել է, եւ ներկա պահին շինության հիմքը գցված է այդ ուղղությամբ գտնվող շենքերի կոյուղու գծերի վրա: Այդ կառույցն իմ խանութի ամբողջ դեմը փակում է, եւ եթե ես, կրկնակի տուժելով, այն նորից բնակարան դարձնեմ, այնտեղ մարդ չի կարող բնակվել, որովհետեւ լուսավորությունը լրիվ փակվում է: Իսկ մայթերի կողմից կանաչ գոտի է, եւ եթե այդ օբյեկտին թեկուզ ոտքի ճանապարհ տան, նորից պետք է լինի կանաչ գոտու հաշվին»:

ԷկոԼուրն ուղղում է այս ահազանգը Վարդենիսի քաղաքապետարան, Գեղարքունիքի մարզպետարան, Գեղարքունիքի Օրհուս կենտրոն:



14:08 Հուլիս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news