Վերջապես Երեւանում սկսվեց վնասատուների դեմ պայքար (Լուսանկարներ)

Վերջապես Երեւանում սկսվեց վնասատուների դեմ պայքար (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Միջատների դեմ պայքարի համար Երեւանում սկսել են ծառերը սրսկել: Մայիսի 8-ին ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, թե ինչպես են սրսկում Մարշալ Բաղրամյան պողոտայի ծառերը, որտեղ վերջին շրջանում շատացել են վնասատուները: «Դրանք լվիճներ են, որոնք ծծում են ծառերի հյութը: Ոչ միայն այս տեսակը, հիմա մենք ունենք Երևանում մի բզեզի խնդիր: Բզեզը ուտում է տերևները, և աշնանը տերևների կեսը չկան: Նրանք շատ են զարգացել, քանի որ պլանավորված պայքար չի իրականացվում սովետական ժամանակվանից այս կողմ»,- ԷկոԼուրի հետ զրույցում հունիսի 5-ին ասաց «Արգելոցապարկային  համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակից Մարկ Քալաշյանը:

Էկոլուրի հարցին, թե արդյոք արդյունավետ է վնասատուների դեմ պայքարը ծառերի խորը էտման միջոցով, ինչպես դա ներկայացնում էր Երեւանի քաղաքապետարանը, Մարկ Քալաշյանը պատասխանեց. « Չէ, միջատները կապ չունեն, նման բան չկա»:

 
 
 

14:57 Հունիս 08, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news