Երևանի գլխավոր տոնածառի համար տրամադրվել է սոճու 6000 ճյուղ (ֆոտոշարք)

Երևանի գլխավոր տոնածառի համար տրամադրվել է սոճու 6000 ճյուղ (ֆոտոշարք)

ԷկոԼուր

Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրամադրվել է սոճու 6000 ճյուղ, որոնք առաջացել են սանիտարական էտի արդյունքում: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մեսրոպյանը:

Երևանի գլխավոր տոնածառի և 10 շրջանների արհեստական տոնածառերի տեղադրման և ձևավորման համար ընդհանուր առմամբ ծախսվելու է մոտ 21 միլիոն 900 հազար դրամ, փոխանցեց Սարգիս Մեսրոպյանը:

Երևանի գլխավոր տոնածառն այս տարի կունենա 30 մետր բարձրություն՝ ներառյալ գագաթի աստղը: Տոնածառի տեղադրման և ձևավորման աշխատանքները պլանավորված է ավարտել դեկտեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: Գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 20-ին:










13:35 Դեկտեմբեր 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news