Ալավերդի քաղաքը դեռ 45 օր կմնա ծխագազերի ինտենսիվ ազդեցության ներքո, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն հայցում է բնակիչների ըմբռնումը

Ալավերդի քաղաքը դեռ 45 օր կմնա ծխագազերի ինտենսիվ ազդեցության ներքո, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն հայցում է բնակիչների ըմբռնումը

ԷկոԼուր

Ալավերդի քաղաքը դեռ 45օր  կմնա ծխագազերի ինտենսիվ ազդեցության ներքո: 45 օր է անհրաժեշտ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներն ավարտելու համար: Այս կապակցությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն  Գագիկ Արզումանյանի` Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանին ուղղված պատասխան նամակում  գրված է. ««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես դադարեցվել է այդ ծխատարի և ծխնելույզի շահագործումը: Նոր ծխատարի և ծխնելույզի նորոգման աշխատանքները կտևեն 45 օր: Այդ ժամանակահատվածում գործարանի մետալուրգիական գործունեության արդյունքում գոյացող ծխագազերը հեռացվելու են նախկին` 100 մետրանոց, ծխնելույզով:

Ընկերությունը հայցում է Ալավերդու և բացասական ազդեցության հնարավոր բարձրացման ենթակա այլ համայնքների ազգաբնակչության ընբռնումը:

Ընկերությունը հայտարարում է հին ծխնելույզի շահագործման ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները բնապահպանական փաստացի ազդեցությանը համաչափ վճարելու պատրաստակամության մասին և այդ ուղղությամբ քննարկումներ է իրականացնելու ՀՀ բնապահպանության նախարարության հետ»: Կարծում ենք, որ նման արտակարգ պայմաններում ընկերությունը պարտավոր է դադարեցնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը` բնակիչների առողջության անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ոչ սահմանափակվել բնապահպանական վճարներն ավելացնելու պատրաստակամությամբ: Նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն բացի բնապահպանական վճարներից պետք է մտածի մարդկանց առողջությանը հասցված վնասը փոխհատուցելու մասին»:

18:16 Հունիս 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news