Երևանում նախատեսվում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները մինչև 2020թ-ը հասցնել 916 հեկտարի

Երևանում նախատեսվում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները մինչև 2020թ-ը հասցնել 916 հեկտարի

ԷկոԼուր

Երևանում նախատեսվում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները մինչև 2020թ-ը հասցնել 916 հեկտարի, ինչի արդյունքում տարեկան կկլանվի 1,831 տոննա ածխաթթու գազ: Մինչև 2020թ-ը լայնածավալ ծառատունկ է նախատեսվում իրականացնել Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի եւ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, Երևանի շամպայն գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաեւ Արգավանդի խճուղուն հարող տարածքում:

Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 2015թ-ին կազմել են 852,3 հա:
Այս մասին նշված է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրում» (ԿԷԶԳԾ):

Հիշեցնենք, որ, 2014թ-ին միանալով ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, Երևանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչև 2020 թվականը 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Կանաչ տարածքների ընդլայնումը նույնպես ուղղված է այդ նպատակին հասնելուն:

15:47 Հունվար 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news