Երեւանի բուսաբանական այգում ընթանում են ծառերի նոսրացման աշխատանքներ

Երեւանի բուսաբանական այգում ընթանում են ծառերի նոսրացման աշխատանքներ

ԷկոԼուր

Այսօր ԷկոԼուրն ահազանգ ստացավ Երեւանի բնակչից, որ Երեւանի բուսաբանական այգում ծառ է հատվում:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը հայտնեց, որ Բուսաբանական այգում ընթանում են ծառերի էտման, նոսրացման աշխատանքներ: Ըստ Մովսիյանի՝  «Ծարավ Աղբյուր» փողոցի երկայնքով ընկած այգու տարածքում ինքնացանով ծառեր են աճել, այժմ նոսրացնում են տվյալ տարածքը, որ ծառերի համար լուսավորություն լինի: Հատվում են չոր, անպիտան ծառերը, որոնք ունեն հիվանդություններ: Էտվում են ծառեր, որոնց ճյուղերը դուրս են եկել ճանապարհի վրա, վնասում են էլեկտրալարերը:

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 9-ին նախատեսվող համաքաղաքային ծառատունկի շրջանակներում ծառատունկ կարվի նաեւ Երեւանի բուսաբանական այգում:

11:42 Մարտ 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news