Կոմիտասի պողոտայի ծառերը չորանում են

Կոմիտասի պողոտայի ծառերը չորանում են

ԷկոԼուր

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 39 շենքի բակի ծառերը չորանում են ջուր չլինելու պատճառով: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց տեղի բնակիչ 82-ամյա Միշա Մադոյանը: Արդեն 10 տարուց ավելի է Միշա Մադոյանը սեփական ուժերով է ջրում ծառերը: Բնակչի խոսքով՝ այդ տարածքում ոռոգման համակարգը չի գործում, քանի որ խողովակները շարքից դուրս են եկել: «82 տարեկան մարդ եմ, օրական 60 դույլ ջուր եմ կրում, …բակ մտնել չի լինում, մեղքդ կգա, ոնց որ աշուն լինի», - ասաց Միշա Մադոյանը:

Այս տարիների ընթացքում Միշա Մադոյանը խնդիրը լուծելու ակնկալիքով բազմիցս դիմել է Արաբկիրի թաղապետարան, սակայն` ապարդյուն:

Հիշեցնենք, որ Միշա Մադոյանը 2014թ-ին նույնպես ահազանգել է այս խնդրի մասին եւ ԷկոԼուրի միջոցով խնդրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցին լուծում տալ:

16:03 Հուլիս 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news