Կենդանասերները ստորագրահավաք են սկսել ընդդեմ ընտանի կենդանի պահելու համար տուրք սահմանող օրենքի

Կենդանասերները ստորագրահավաք են սկսել ընդդեմ ընտանի կենդանի պահելու համար տուրք սահմանող  օրենքի

ԷկոԼուր

Կենդանասերները պահանջում են կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրք սահմանող «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքը: Այս կապակցությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ օրենքի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կենդանասերների ուղղած կոչում ասված է. «Պահանջում ենք կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրք սահմանող «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում խրախուսել Ընտանի կենդանի պահելը և օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամել ընտանի կենդանիների, քանզի այսօր մեծ հոգսեր են թե կենդանու սնունդը, թե բժշկական սպասարկումը:

Սույն օրենքի կիրառման հետևանքով հազարավոր ընտանի կենդանիներ կհայտնվեն փողոցում: Հիշենք որ, միջազգային կոնվենցիաներից բացի ունիվերսալ արժեքային համակարգով ևս սահմանված է, որ կենդանիները նույնպես ապրելու իրավունք ունեն: Ընտանի կենդանին կարող է ապրել, երբ նա ունի խնամակալ, իսկ խնամակալի հնարավորությունների ցանկացած սահմանափակում որոշում կայացնողի կողմից առնվազն անմարդկային գործառույթ է»:

Նշենք, որ «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով համաքաղաքային կանոններին համապատասխան Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է 0 -5,000 դրամ։

Մարտ 11, 2015 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր