Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը զիջում է միջազգային նորմերին

Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը զիջում է միջազգային նորմերին

ԷկոԼուր

Երևան քաղաքի կանաչ տնկարկները 2015թ. կազմել են 6758.5 հա: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմել է 7,6 մ2, որը դեռևս զիջում է միջազգային նորմերին։ Համաձայն Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ նվազագույն առողջ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է մեկ բնակչին բաժին ընկնող առնվազն 9 մ2 կանաչ տարածք, իսկ ցանկալի, օպտիմալ մակարդակը համարվում է 50 մ2/մարդ:

Այս մասին նշված է Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախնական ռազմավարական գնահատման հայտում, որը ներկայացված է բնապահպանական փորձաքննության:

Մինչև 2020 թվականը նախատեսվում է Երևանում 1300 հեկտարով ավելացնել կանաչ տարածքները։ Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ նախատեսված են Դալմայի այգիներում՝ 256 հեկտար, ինչպես նաև Հրազդանի կիրճում։ Նոր կանաչ տարածքներ են նախատեսվում ստեղծել Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։

17:17 Դեկտեմբեր 26, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news