Կապանում չեն պահպանվում ջրի որակի համար նախատեսված սանիտարական նորմերի պահանջները

Կապանում չեն պահպանվում ջրի որակի համար նախատեսված սանիտարական նորմերի պահանջները

ԷկոԼուր

Սյունքի մարզկենտորն Կապան քաղաքում չեն պահպանվում ջրի որակի համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սանիտարական նորմերի պահանջները: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց տեղի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ»  ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը: Ըստ նրա` այդ խնդիրը բարձրաձայնվել է սույն թվականի օգոստոսի 5-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի մասնակցությամբ համատեղ քննարկման ընթացքում: Արշավիր Խալափյանի համաձայն`քննարկման սկզբում Կապանի քաղաքապետը նշել է, որ «Հայջրմուղկոյուղի»-ն  պարբերաբար քաղաքապետարանին է ներկայացնում ջրամատակարարման գրաֆիկի և ջրի որակի վերաբերյալ հաշվետվություն, սակայն դժվարացել է պատասխանել, թե որքանով են ներկայացվող տվյալները հավաստի, քանի որ իրենք չունեն դրանց ճշգրտությունը ստուգելու մեխանիզմներ: Քննարկմանը մասնակցող կապանցիները հիմնավոր փաստարկներ են ներկայացրել, որ ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով, իսկ ցանցի անբավարար որակական պայմանների պատճառով շատ հաճախ վթարներ են լինում: Անպատասխան են մնացել նաեւ խմելու ջրի և կոյուղու մաքրման կայանների, ինչպես նաև Կապանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքված՝ «ոչ տիպային» պայմանագրի դրույթների կատարման  վերբերյալ հարցերը:

14:06 Օգոստոս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news