Բացառիկ գերակա շահ փողոցի, Նորագավիթի, Արտաշատի խճուղու, Արշակունյաց, Շիրակի փողոցների, Արգավանդ եւ Գետափնյա գյուղերի հողատարածքների նկատմամբ

Բացառիկ գերակա շահ փողոցի, Նորագավիթի,  Արտաշատի խճուղու, Արշակունյաց, Շիրակի փողոցների, Արգավանդ եւ Գետափնյա գյուղերի  հողատարածքների նկատմամբ

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 25-ին գործադիրը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց Երեւանի  Արշակունյաց պողոտայի, Նորագավիթի,  Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Արգավանդ գյուղի Սարալանջի փողոցի եւ Գետափնյայի գյուղական համայնքի հողերի նկատմամբ: Նպատակը Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու շինարարական աշխատանքների իրականացումն է: Ճանապարաշինությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի և Տրանշ 2-ի շրջանակներում: Միայն  Ծրագրի Տրանշ-1-ի (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) համար ՀՀ   կառավարությունը Ասիական զարգացման բանկից ստացել է 48 640 000 ԱՄՆ դոլար վարկ, որը տրամադրվել է 32 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագրի  (ՀՕՏԾ-1) համաձայն, որը գործադիրը հաստատել է 2013թ-ի նոյեմբերի 14-ին, կհատվի 3797 ծառ, որոնցից 3,568-ը մրգատու, 61-ը փայտանյութ տվող և 168-ը դեկորատիվ ծառեր են: Արտաշատի համայնքը կկորցնի ողջ մրգատու ծառերի 81%-ը: Կօտարվի 114 հողամաս` ընդգրկելով 35,257.53 մ² ընդհանուր մակերեսով տարածք: 114 հողամասերից 90-ն օգտագործվում են որպես փոքր այգիներ` բանջարեղեն, մրգատու և փայտանյութ/դեկորատիվ ծառեր աճեցնելու նպատակով: Այս հողամասերը հիմնականում տեղակայված են մարդկանց բնակարանների դիմաց:  Ճանապարհաշինության արդյունքում տարբեր տեսակի բանջարեղենի  տարեկան կորուստը ընդհանուր կկազմի 1,159.29 կգ:

Երեւանի ճանապարհաշինության համար կհատվի 3797 ծառ

Երեւանի ճանապարհաշինության նախագծի ՇՄԱԳ-ում ազդեցության ենթակա ծառերի թիվը նվազեցված է

17:04 Հունիս 26, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news