ՀՀ դատախազությունը կքննի Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Հանրային բնապահպանական դատարանի վճիռը

ՀՀ դատախազությունը կքննի Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Հանրային բնապահպանական դատարանի վճիռը

ԷկոԼուր

ՀՀ դատախազությունում քննարկվում է Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի կողմից ուղարկված վճիռը, որտեղ ներկայացված է Դալմայի այգիների ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների խախտումների մասին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանի՝ վճռի վերաբերյալ 2020 թ․ մարտի 25-ի N07/29885 պատասխան նամակի մեջ նշված է․ «ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 20․02․2020 թ․ թիվ DS-2020-01 դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ դիմումով բարձրացված հարցերը ընդունվել են ի գիտություն։ 

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից ներկայացված նյութերը քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազությունում»։

Ս․ թ․ փետրվարի 25-ին «Դալմա-Սոնա» հիմնադրամը Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկել էր Երևանի քաղաքապետարան, ՀՀ դատախազություն և ՀՀ վարչապետին։ Հանրային դատավճռում հավաքված են տվյալներ՝ սկսած 2001 թ-ից, երբ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսվեց Դալմայի այգիների հողատարածքներն ամենատարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցելու «կեղծ օրինական» գործընթացը։ Ներկայացված են Դալմայի այգիների՝ պատմամշակութային ժառանգության կարգավիճակի և հողօգտագործողների իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ, օրենսդրական խախտումներ, հանրային դատավարության ընթացքում հնչեցված փորձագիտական եզրակացություններ ու կարծիքներ։ 

Նշենք, որ խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի մեկ այլ պատասխանով մերժվել էր վերոնշյալ խախտումներին գնահատական տալը։

20:10 Մարտ 30, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news