Խոսրովի արգելոցում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են

Խոսրովի արգելոցում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են

ԷկոԼուր

Օգոստոսի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են:

Նախորդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:

Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

12:53 Օգոստոս 23, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news