Շիկահողի արգելոցում ապօրինի ծառահատումների գործով կասկածվում է արգելոցի տեսուչը

Շիկահողի արգելոցում ապօրինի ծառահատումների գործով կասկածվում է արգելոցի տեսուչը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Զանգեզուրի կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետական արգելոցում անհայտ անձանց կողմից հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառ: 7 ծառ էլ հատվել է Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում: Ապօրինի հատումների արդյունքում պետությանը հասցվել է 5.393.466 դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ:

Ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա.Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճկատարելու հետևանքով:

Վերջինս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

18:07 Դեկտեմբեր 06, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news