«Դիլիջան» ազգային պարկն առաջարկում է իր էկոտուրիստական ծառայությունները

«Դիլիջան» ազգային պարկն առաջարկում է  իր էկոտուրիստական ծառայությունները

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկն առաջարկում է իր էկոտուրիստական ծառայությունները: Ազգային պարկի աշխատակիցները էկոտուրիզմի գովազդման նպատակով այցելություններ են իրականացվել Դիլիջան քաղաքում գործող հյուրատներ և բացատրել, որ էկոտուրիզմի սիրահարները կարող են այցելել «Դիլիջան» ազգային պարկ և օգտվել ազգային պարկի կողմից մատուցվող ծառայություններից: Ազգային պարկն ունի 19 երթուղի և մեկ հեծանվային երթուղի, որոնց մեջ ներառվում են պատմամշակութային կոմպլեքսներ, բնության հուշարձաններ: Այցելուները հնարավորություն ունեն նաև տեղադրել վրաններ, ինչպես նաև դիտակետերից հետևել կենդանական աշխարհի շարժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, մեզոֆիլ անտառային լանդշաֆտների, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:

Ազգային պարկը գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1000- 2200 մ բարձրությունների սահմաններում:

14:13 Ապրիլ 19, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news