Կենսոլորտային պահպանավայրերի զարգացումը Հայաստանում

Կենսոլորտային պահպանավայրերի զարգացումը Հայաստանում

ԷկոԼուր

Հայաստան է ներդրվում բնության հատուկ պահպանվող տարածքների նոր հասկացություն` կենսոլորտային պահպանավայր: Արդեն ընտրված են բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ), որոնք պետք վերածվեն կենսոլորտային պահպանավայրերի` Սյունիքի մարզում` «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի հենքի վրա և Գեղարքունիքի մարզում` «Սևան» ազգային պարկի հենքի վրա:

Զանգեզուր կենսոլորտային համալիրը ստեղծվել է 2013թ-ին «Շիկահող» պետական արգելոցի, «Արևիկ» ազգային պարկի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի հենքի վրա` ԲՀՊՏ-ների պահպանման ծախսերը կրճատելու նպատակով: ՀՀ կառավարության 2013 թ-ի դեկտեմբերի 19-ի 1465-Ն որոշմամբ  պահպանման տարբեր ռեժիմներ ունեցող յոթ ԲՀՊՏ-ներ միավորվեցին մեկ մարմնի կառավարման ներքո: Այս տարածքի զարգացման համար գերմանական KfW բանկը խոստացավ 8.25 միլիոն եվրո «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում, որի առաջին տրանշը փոխանցվել է 2017թ-ի գարնանը: Ծրագրի թիմի ղեկավար Հայնո Հերթելը ԷկոԼուրին հայտնեց, որ այդ գումարն ուղղվելու է Զանգեզուրի կենսոլորտային համալիրի հարակից 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Արդեն կա «Շիկահող» պետական արգելոցի հարակից Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ համայնքներին փայտանյութով ապահովելու ծրագիր: «Բնապահպանության նախարարության և «Հայանտառ»-ի միջև ստորագրվել է պայմանագիր այդ գյուղերին վառելափայտ տրամադրելու վերաբերյալ: «Մեր ծրագիրը կվճարի այդ վառելափայտի համար: Դա արժե մոտ 80.000 եվրո: Նաև տրամադրում ենք էներգախնայող պատուհաններ, դա արժե 100.000 եվրո: Հաջորդ տարի պլանավորում ենք տեղադրել տներում էներգախնայող վառարաններ», - հայտնեց Հայնո Հերթելը: Այլ համայնքներում պրակտիկ քայլեր չեն իրականացվել:

Իսկ «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիրը դեռ ֆինանսավորում չունի:

18:53 Նոյեմբեր 21, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news