CNF-ը 344 հազար եվրո է փոխանցել ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարելավելու նպատակով

CNF-ը 344 հազար եվրո է փոխանցել ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարելավելու նպատակով

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:

Մասնավորապես, շուրջ 101 հազար եվրո հատկացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:

Այս մասին տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:

 

16:22 Հոկտեմբեր 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news