Բյուրականի աստղադիտարանի այգին դենդրոպարկ կդառնա

Բյուրականի աստղադիտարանի այգին դենդրոպարկ կդառնա

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի այգին կարող է դենդրոպարկ դառնալ: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մի քանի տարի առաջ ՀՀ ԳԱԱ-ն դիմել էր ՀՀ վարչապետին ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի այգին դենդրոպարկ հռչակելու առաջարկով։ Վարչապետից համապատասխան հանձնարարական էր ուղղվել ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Հանձնարարականի կատարման նպատակով գերատեսչությունում ստեղծել էր աշխատանքային խումբ։ Սակայն մի շարք պատճառներով այն ժամանակ խնդիրը լուծում չէր ստացել։

Տեղեկանալով այս մասին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարել է ստեղծել նոր աշխատանքային խումբ՝ հարցին ընթացք տալու համար։ Աշխատանքային խումբն արդեն հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հետ, որի ժամանակ նախնական քննարկվել են շուրջ 38 հա տարածքի վրա բնության հատուկ պահպանվող տարածքի
ստեղծման հետ կապված հարցերը։

19:15 Սեպտեմբեր 11, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news