Ավելի քան 13 միլիոն դրամի աջակցություն «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից

Ավելի քան 13 միլիոն դրամի աջակցություն «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից

ԷկոԼուր

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար դրամ: CNF-ի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: Մինչ այս՝ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին տրվել էր ֆինանսական աջակցություն 14 միլիոն 350 հազար դրամի չափով:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը:

Այս մասին հայտնում է Կովկասի բնության հիմնադրամը:

19:25 Օգոստոս 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news