Հայտնի են «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» և «Քարե դռներ» քարանձավները վարձակալել ցանկացողների անունները

Հայտնի են «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» և «Քարե դռներ» քարանձավները վարձակալել ցանկացողների անունները

ԷկոԼուր

Հայտնի են «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» («Թռչունների») և «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի մասնակիցների անունները: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Մագելանի քարանաձավը վարձակալելու համար մրցույթի մասնակից է «Ինկար» ՍՊԸ-ն, «Արջի» քարանաձավի համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», Մոզրովի քարանձավի համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Տիեզերք» ՍՊԸ-ն, «Արենի 1» քարանձավի համար՝ «Արենի-1 քարայր» կոնսորցիումը, «Քարե դռներ»-ի համար՝ «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը։

Հաղթող մասնակիցները կորոշվեն մրցույթի արդյունքների ամփոփման նիստում հայտերի գնահատման արդյունքում:

Նախատեսվում է քարանձավները վարձակալության տալ 25 տարով:

16:51 Հուլիս 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news