Հայտնի են «Նկարվիր ընձառյուծի հետ» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Նկարվիր ընձառյուծի հետ» մրցույթի հաղթողները

ԷկոԼուր

«Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավի շրջանակներում իրականացված մրցույթի հաղթող է ճանաչվել Լուսինե Ստեփանյանը, ում հանձնվել է գլխավոր մրցանակը՝ լեռնային հեծանիվ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել ենն Դավիթ Հայրապետյանն ու Մանանա Հովակիմյանը: Ժյուրին առանձնացրել է նաև ամենաստեղծագործ մասնակցին՝ Արգիշտի Մկրտչյանին, ով որոշել էր շախմատ խաղալ վիրտուալ ընձառյուծի հետ: Մրցույթը կազմակերպել էր «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը (WWF-Հայաստան):

Մրցույթի մասնակիցները, ARLOOPA հավելվածի միջոցով սքանավորելով ընձառյուծի նկարով մարկերը, կարողանում էին ստանալ վերջինիս եռաչափ անիմացիոն պատկերը: Նախաձեռնությունն իրականացվում էր ARLOOPA (X-Tech) ընկերության հետ համատեղ:

Ընկերության տնօրեն Արման Աթոյանն ասել է. «Մրցույթի ընթացքում գրանցվել է մարկերի շուրջ 10 000 սքանավորում աշխարհի տարբեր երկրներից: Նախաձեռնությունը մասնակցել է նաև վերջերս ԱՄՆ-ում կայացած AR/VR ցուցահանդեսին, որտեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել բնության պահպանության և տեղեկատվական տեխնոլոգիների նման համակցությունը»:

Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի հայաստանյան համակարգող Արսեն Գասպարյանը նշել է. «Այս նախաձեռնությունն էկոկրթության ժամանակակից տարբերակներից մեկն է: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, և այդ փաստը կարելի է լավագույնս ծառայեցնել բնության պահպանությանը»:
Մրցույթին մասնակցել են հարյուրից ավելի նկարներ:

Այս մասին տեղեկացնում է WWF-Հայաստանը:

17:49 Հուլիս 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news